Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել