Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը Իտալիայում կայացած Golden կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին արժանացել է մրցանակների։ Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի «Love Photosynthesis» (Սիրո ֆոտոսինթեզ) միջազգային արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի գրված երաժշտության համար Բերբերյանը ստացել է միանգամից երկու մրցանակ՝ Golden Soundtrack և Overall Award Winner անվանակարգերում։
«Շատ ուրախ եմ իտալական փառատոնում արժանանալու նման մրցանակների։ «Love Photosynthesis» անիմացիոն ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը տարբեր միջազգային փառատոնների շրջանակում՝ արժանանալով տարբեր երկրների հանդիսատեսի ջերմ արձագանքին և ժյուրիի գնահատանքին։
Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի հետ համագործակցությունը շատ ստեղծարար էր, զերծ էր գեղարվեստական պատնեշներից ու սահմանափակումներից։ Քանի որ բազմաբնույթ կերպարներին պետք էր մարմնավորել երաժշտությամբ յուրովի՝ ներդաշնակեցի տարբեր գործիքային և տեմբրային համադրություններ, որոնց շնորհիվ կարողացանք ստանալ հետաքրքիր երաժշտական սինթեզ։ Եվ ես շատ գնահատում եմ մեր միջազգային համագործակցության մեկնարկը»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։
Հավելենք նաև, որ ֆիլմի հնչյունային հետարտադրությունն իրականացվել է Բերբերյանի հիմնադրած Berberyan Production Studios-ում։
Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայկական հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ» (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Մեդալի հակառակ կողմը» (2024) և այլն:
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար