Մահացել է ամերիկացի լեգենդար երաժիշտ, պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, ում անունը անխզելիորեն կապված է երաժշտական ինդուստրիայի այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Ֆրենկ Սինատրան եւ Մայքլ Ջեքսոնը։ Նա 92 տարեկան էր։
Այս մասին հայտնում է https://JazzBlues.eu -ը։ Հրապարակախոս Արնոլդ Ռոբինսոնի խոսքերով՝ Քունսի Ջոնսը համացել է իր տանը՝ նոյեմբերի 3-ին, Լոս-Անջելեսում, ընտանիքի անդամներով ու հարազատներով շրջապատված։
Ջոնսի կարիերան սկսվել է հայրենի Չիկագոյում, որտեղ արդեն տասը տարեկան հասակում նա հանդես է եկել ջազային ակումբներում։ Սովորել է Բոստոնի հեղինակավոր երաժշտական դպրոցում, համերգային շրջագայություն է կատարել Լայոնել Հեմփթոնի հետ։ 1950-ականներին պայմանագիր է կնքել ABC Records-ի հետ, որով էլ նրա առաջ բացվել են երաժշտական աշխարհի դռները։
Ստեղծել է նախ իր խումբը, հետո արդեն Jones boys բիգ-բենդն ու սկսել նվաճել երաժշտական Օլիմպոսը։ Ընդհանուր առմամբ արժանացել է 27 «Գրեմմիի», նաեւ՝ Grammy Legend Award-ի։ Նրա երաժշտությունը հնչել է ավելի քան հիսուն կինոֆիլմերում, այդ թվում նաեւ՝ «Օսթին Պաուերս», «Մաքքինլիի ոսկիները», «Նոր Ցենտուրիոնները», «Սպանել Բիլլիին»։


Բաց մի թողեք
Տրավոլտայի համար միշտ ուղիղ գիծ չի եղել՝ Ջոն Տրավոլտային․ Լուսանկար
Հոգևոր տարածք՝ որտեղ սերը, ցավը և գեղեցկությունը շարունակում են խոսել մեզ հետ․ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է․ Նամականի, Լուսանկարներ
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում. Լուսանկար