«Կար պայմանավորվածություն այն մասին, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մաքսակետը գործելու է»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարգարայի անցակետը շտապ վերանորոգելու պատճառների վերաբերյալ հարցին։
«Դրա համար ենք շտապել, դրա համար ենք կառուցման աշխատանքներն արել: Մենք ստեղծել ենք պայմաններ քաղաքացիների հոսքն ապահովելու համար»,- մանրամասնել է Բադասյանը:
Հարցին՝ անցակետում աշխատելու են միայն հա՞յ աշխատակիցներ, թե՞ թուրքական կողմից ևս լինելու են ներկայացուցիչներ, Բադասյանը պատասխանել է, թե բացառված է, չի կարող նման բան լինել։
«ՀՀ տարածքում մաքսային հսկողություն իրականացնում են միայն Հայաստանի մաքսային մարմինները»,- նշել է նա:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Մարգարայի անցակետի վերազինման համար ծախսվել է նախնական մոտ 800 միլիոն դրամ։
«Վերջնական ծախսերը, կարծեմ, 1 միլիարդ, մի փոքր ավելի են»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք՝ Մարգարայի անցակետիպատրաստ լինելու մասին օգոստոսին հայտնել էր Բադասյանը՝ նշելով, որ այն պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։
Նախորդ ամիս էլ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Մարգարայի անցակետում հյուրընկալել էր ԵՄ երկրների դեսպաններին։ Նա նշել էր, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։
Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման։ Պետությունից վերականգնվել է թաքնված շրջանառությունից առաջացող հարկը՝ տույժերով հանդերձ,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Նոր Զովքի» գործին:
«Մեր կողմից հայտնաբերվել է շատ կոպիտ հարկային իրավախախտում, ծրագրային միջամտություն: Հույս ունեմ, որ այդպիսի երևույթներ այլևս չեն արձանագրվի»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքին ներկա է եղել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը, ՊԵԿ նախագահն ասաց. «ՊԵԿ-ի տեսանկյունից որևէ ազդեցություն չի ունենում, թե ինչ միջոցառումների են մասնակցում և ինչպես են մասնակցում այդ միջոցառումներին, որովհետև ՊԵԿ-ը և առհասարակ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կարծում եմ, իր գործունեությամբ ցույց է տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է, և հարկերի մասով խնդիր ունեցող տնտեսվարողների մասով իրականացնում է հավասար և արդար վարչարարություն»:
Ռուստամ Բադասյանն անտեղի է համարում այդ միջոցառումները նախկին իրականության հետ համեմատելը․ «Միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը, եթե ճիշտ եմ հասկացել, սկսնակ բիզներին օգնելն է, և արդեն կայացած բիզնեսները փորձում են օգնել, իրենց օգնությունը ցույց տալ ընդհանուր տնտեսության զարգացմանը, կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, շատ լավ գաղափար է»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընթրիքից հետո այլևս ստուգումներ չե՞ն լինելու «Նոր Զովքում», ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե խնդիր տեսնենք, անպայման ստուգում կանենք, և եթե ռիսկերի համակարգն ընտրվի որպես ռիսկային, անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք»:
«Դրական մթնոլորտում է անցել բլոգերների հետ հանդիպումը․ մեր պլանների մասին խոսեցինք»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը. «Խոսեցինք հարկ վճարելու կարևորության մասին: Ինֆլյուենսերները բարձրացրին իրենց գործունեության առանձնահատկությունները, թե իրենք ինչով են զբաղվում, ինչ նպատակ ունեն, դրա որ հատվածն է ձեռնարկատիրական նպատակ, որ հատվածն է առավել ձեռնարկատիրականի հետ կապ չունեցող: Մենք լսեցինք, արձանագրեցինք իրենց մտահոգությունները և փուլ-փուլ փորձելու ենք լուծել և իրենց համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել»:
Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։
Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։
Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «2025 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։
«Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյան