Ռուս ուղղափառ եկեղեցին թույլատրելի է համարում կատարված հանցագործության համար մարդուն որպես պատիժ կյանքից զրկելը, քանի որ «Հիսուս Քրիստոսը չի դատապարտել մահապատիժը», և ինքն է դարձել դրա զոհը, հայտարարել է պատրիարք Կիրիլը։
«Իհարկե, մարդու սպանությունը որպես պատիժ իր հանցանքների համար ծայրահեղ միջոց է։ Եվ, հետևաբար, իդեալական կլիներ, որ մարդիկ չգործեին այնպիսի հանցագործություններ, որոնք կհանգեցնեն մահապատժի»,- ասել է ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը Ուկրաինայում պատերազմի նախկին մասնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանակներում:
Նրա խոսքով՝ եթե կա հասարակության համար վտանգավոր մարդ, որին որևէ կերպ մեկուսացնելն անհնար է, նրան պետք է վերացնել:
Պատրիարք Կիրիլը նշել է, որ Քրիստոսի մահապատժից հետո սուրբ առաքյալները հրաժարվել են հանցագործությունների համար որպես պատիժ կյանքից զրկելը մեղք համարել։ «Ցականում եմ ևս մեկ անգամ ասել՝ եկեղեցին երբեք չի դատապարտել մահապատիժը, եթե մահապատիժը իրականացվել է օրենքով, բայց, իհարկե, նա ոչ մի տեղ չի ողջունել մահապատիժը»,- նշել է պատրիարքը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ողջունում է Ռուսաստանում ներկայումս գործող պատժի բարձրագույն միջոցի մորատորիումը։ «Պետք է տեսնել, թե այս մորատորիումը ինչպես կազդի մեր երկրում հանցավորության մակարդակի վրա։ Եթե հանցավորությունը նվազի, ապա փառք Աստծու, և այլևս պետք չէ մահապատիժ կիրառել»,- հավելել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Կառավարող թիմի «ճաքերից» ոգևորված ընդդիմադիր ճամբարում ի՞նչ իրավիճակ է՝ ճաքա՞ծ, թե՞ ճաքճքած, փլվա՞ծ…
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն