18/02/2026

5-ի փոխարեն՝ 2 րոպեում․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով գնված սարքերը արագացրել են աշխատանքը, բարձրացրել որակը. Տեսանյութ, Լուսանկարներ

axjik gcankar

Դավթյանների լուսանկարչական սրահը 25 տարվա պատմությունն ունի, Եղեգնաձորում ամենահներից է։

Ընտանեկան բիզնեսի կառավարումը Նանե Դավթյանի հայրը մեկ տարի առաջ հանձնել է դստերը։ Երիտասարդ ու նոր գաղափարներով զինված Նանեն նոր շունչ է բերել սրահ՝ ասում են ընտանիքի անդամները։

Նանե-Դավթյան_1.jpg (1.10 MB)

Չնայած, որ սրահի հիմնական գործառույթը լուսանկարչությունն է, տարիների ընթացքում ընդլայնել են ծառայությունները՝ կատարում են տպագրություն շապիկի, բաժակի վրա, պատրաստում փազլ-լուսանկարներ։

Նանե-Դավթյան_3.jpg (585 KB)

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին Նանե Դավթյանն իմացել է սոցիալական մեդիայից։ Դիմել է ծրագրին՝ ունենալով ներքին համոզմունք՝ դրամաշնորհ է ստանալու։ Ներքին զգացողությունը Նանեին չի խաբել, և նա հայտնվել է լավագույն 42 կանանց շարքում, որոնք ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհ։

Նանե-Դավթյան_4.jpg (609 KB)Նանե-Դավթյան_9.jpg (674 KB)

«Իմ բիզնեսում մարդկային գործոնից բացի շատ կարևոր է ժամանակակից տեխնիկայի դերը, դրա համար նպատակ ունեինք ընդլայնել բիզնեսը և արդիականացնել սարքավորումները։ 1 մլն դրամով գնել եմ տպիչ սարք, լուսանկարչական տեսախցիկ, լույսեր, լամինացիայի սարքավորում և կտրող գործիք։ Մեր սպասարկման որակն առնվազն կրկնակի բարելավվել է։ Եթե նախկինում 1 լուսանկարը տրամադրում էինք 5 րոպեում, հիմա տրամադրում ենք 2-ում»,- պատմում է ծրագրի շահառու Նանե Դավթյանը։

Նանե-Դավթյան_6.jpg (676 KB)Նանե-Դավթյան_5.jpg (496 KB)

Առնվազն վերջին 3 տասնամյակում կանանց դերը բիզնեսում ավելացել է ու շարունակում է ավելանալ՝ պնդում է Նանե Դավթյանը, վստահեցնում՝ կանայք պակաս պատասխանատու, կազմակերպված ու տնօրինող չեն, քան տղամարդիկ։ Ըստ ծրագրի շահառուի, նման դրամաշնորհները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են կանանց դերը բիզնեսում և նպաստում են տնտեսական զարգացմանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: