ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հարցազրույց է տվել Ֆասթ Սպորտին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։
Խոսելով վերջին օրերին Հայաստանի առաջնության խաղերի ընթացքում արձանագրվող դեպքերին, երբ խաղերը դադարեցվում են բողոքի ակցիաներով, Նիկողոսյանը նշել է․ «Ես հասկանում և ընկալում եմ անհատների դժգոհությունը, բայց խաղերը կանգնեցնելը մեզ վնաս չէ, հայկական ֆուտբոլին է վնաս»։
ՀՖՖ փոխնախագահը խոսել է նաև Մակեդոնիայի հետ խաղի մասին՝ ասելով․ «Եթե մենք այդ ժամանակ չպարտվեինք, այդ դեպքում այս ակցիաները չէի՞ն լինի։ Նշանակում է, մենք լա՞վ էինք աշխատել»։
Ինչ վերաբերում է հավաքականի գլխավոր մարզիչ ընտրելուն, Նիկողոսյանը հստակեցրել է․ «Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, Հայաստանից չի լինի»։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար