«Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին․ դեռեւս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։
«Հրապարակ» թերթը գրում է. Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, եւ քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։
Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, եւ առաջիկա օրերին թերեւս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, եւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, եւ նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի