Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Երևանում՝ Պռոշյան փողոցում, մի վարորդ երթևեկում է երթևեկության կանոնների խախտմամբ, հանդիպակաց գոտով։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշված մեքենայի վարորդին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը), ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները տուգանել են 25 հազար դրամի չափով, և հանվել է տուգանային 3 միավոր։
Նկատենք, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, սակայն տվյալ պահին պատգամավորը մեքենայի մեջ չի գտնվել, այն վարել է նրա վարորդը։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել