22/11/2024

Սաշիկ Սարգսյանի որդին 5,5 տարի ազատազրկումն ամբողջությամբ բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։

Տեղեկությունը զանգվածային լրատվության միջոցներին հաստատել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։

2021թ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման, սակայն հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը։