ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
«Սա քաղաքական այնպիսի հաղթանակ է, որի նմանը մեր երկիրը երբևէ չի տեսել»,- ասել է նա։
Ելույթից հետո վերջինս պարել է:
Համաշխարհային մի շարք առաջնորդներ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ:
Նրան առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Վերջինիս հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Ավելի վաղ Reuters գործակալությունը ևս հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր:
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
«Սա քաղաքական այնպիսի հաղթանակ է, որի նմանը մեր երկիրը երբևէ չի տեսել»,- ասել է նա։
Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցների առաջ էլ նա հայտարարել է, թե մոտենում է Ամերիկայի ոսկե դարաշրջանը:
«Մենք պատրաստվում ենք օգնել մեր երկրին ապաքինվել: Մենք պատրաստվում ենք մեր երկրի վերաբերյալ ամեն ինչ շտկել: Այս երեկո մենք պատմություն կերտեցինք: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր:
Հիշեցնենք՝ երկրում ընտրում էին նախագահին, Սենատի մեկ երրորդին և Կոնգրեսի Ներկայացուցիչների ամբողջ պալատին, ինչպես նաև 11 նահանգների և երկու տարածքների կառավարիչներին:
Պետության ղեկավարի պաշտոնի համար հիմնական պայքարում են հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քամալա Հարրիսը:
Բաց մի թողեք
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու