Սեյսմոլոգները 4,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Սախալինի հյուսիսում։ Հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։
Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 10:09-ին տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը Նոգլիկի շրջանի Կաթանգլի գյուղից 12 կմ դեպի արևմուտք, 15 կմ խորության վրա է։
Սեյսմոլոգների տվյալներով՝ Նոգլիկի գյուղի (Նոգլիկի շրջանի վարչական կենտրոն) բնակիչները զգացել են մինչև չորս բալ ուժգնությամբ ցնցումներ։ Այսպիսի ինտենսիվությամբ գրեթե բոլորը զգում են, թե ինչպես են ցնցվում մարդկանց բնակարաններում ապակիները և ճոճվում ջահերը։
ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ տարածքներ են մեկնել քաղաքապետարանների վարչակազմի և տեղական հրշեջ-փրկարարական կայազորների օպերատիվ խմբերը և այժմ ստուգում են շենքերն ու շինությունները հնարավոր վնասների համար: Իրավիճակը վերահսկվում է հերթապահ փրկարարների կողմից։







Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայերեն թարգմանությամբ․ Տեսանյութ
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Վաղը՝ հայության պարտության օրը, Փաշինյանը հերթական ծես է կազմակերպել