12/12/2024

«BMW X5»-ը բախվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում 15 ուղևոր է եղել․ Լուսանկար

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ, բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ:

Սկզբնաղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդը «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, որը այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

«Գազել»-ը սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին, ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր: «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս: