09/12/2024

Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու

«Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անակնկալ հրաժարականից հետո, փաստացի, համայնքը ղեկավար չունի:

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Այսօր ՀՀ երկրորդ քաղաքի ավագանին նոր համայնքապետի ընտրության օրակարգով նիստ է հրավիրել:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու նիստը համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ է հրավիրվում, սակայն քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 27-ին ՔՊ-ի ճնշումների ներքո հրաժարական տվեց, փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը. աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրելու։

Բայց այս պայմաններում, ամեն դեպքում, այսօր արտահերթ նիստ է հրավիրված. այն կկայանա եթե ավագանու 17 անդամ ներկա լինի: Եթե կամ քվորումի բացակայությամբ նիստը չկայանա, կամ կայանա, բայց համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի։

Իշխանությունները հակված են նաեւ Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ:

Ինչպես ՔՊ-ն հայտարարել է՝ իր թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է:

Կարող ենք արդեն կանխատեսել ՔՊ-ի ծրագիրը. ավագանու միջոցով տապալել համայնքապետի ընտրությունը, որպեսզի Սարուխանյանը նշանակվի ԺՊ»: