08/12/2024

Իրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, գրում է Mehr-ը։

Իրանցիներն ապավինում են իրենց ներքին ուժերին, ասել է նա՝ գովաբանելով իր ազգին պատվավոր ճանապարհն ընտրելու համար։ Երկրի նախագահի խոսքով՝ Իրանը սահմանափակ տեսլական չունի այլ երկրների հետ իր հարաբերությունների զարգացման համար։

Նա նաև ընդգծել է, որ իսլամական և հարևան երկրների հետ կապերի ընդլայնումը Իրանի առաջնահերթություններից է։ Իրանի նախագահը նաև կոչ է արել միասնության և իսլամական երկրների ինտեգրմանը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ «եթե բոլոր երկրները լինեին եղբայրներ և միասնական, ապա Սիոնիստական ռեժիմը չէր համարձակվի հանցագործություններ կատարել ճնշված պաղեստինցի և լիբանանցի ժողովուրդների դեմ»։