Նոյեմբերի 7-ին՝ ժամը 6-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել:
«Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել նշված տուն և ննջասենյակից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում