Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է։ «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել»: Ինչպե՞ս․ առողջական վիճակո՞վ էլ չեք հետաքրքրվել։
«Հրապարակը» գրում է․ «Խոսացել եմ հետը, ասել եմ՝ ոնց եք զգում, ասել է` լավ եմ, հիմա՝ մարդ եմ, ես էլ խնդիրներ ունեմ, զբաղված եմ` կուսակցական ժողով կա, բան կա, պարապ նստած չեմ»: Իսկ առաջիկայում հավաք, միջոցառում նախատեսվո՞ւմ են։ «Տեղյակ չեմ»։
Մինչդեռ օրեր առաջ ասել էր, որ Սրբազանը հայ համայնքի հետ է հանդիպել, իսկ քաղաքական հանդիպման լուրերը «ստահոդ» էր անվանել։ Դանիելյանը գուցե այդ մեկնաբանության համար նկատողություն է ստացել ու որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ` չխոսել Սրբազանի հանդիպումներից։






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված