Ադրբեջանում քննարկում են, որ Խաղաղության պայմանագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն՝ առանց գործող նախաբանի:
Պնդում են, որ Հայաստանի իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է գյուղեգյուղ շրջեն և ժողովրդին բացատրեն, թե Արցախը – Լեռնային Ղարաբաղը հայկական չի եղել և ինչ տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում, միակ մեղավորը հայերն են:
Նրանք ուզում են, որ հենց ժողովրդի էլիտան հակառակը ներկայացնի և հերքի այն գաղափարները, որոնցով ապրել է հայ ժողովուրդը։ Դրանից հետո ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր և այդ հերքված թեզերի հիման վրա «Այո» քվեարկի նոր սահնանադրությանը։ Երբ նոր սահմանադրությունը կընդունվի, դրանից հետո կստորագրեն Խաղաղության պայմանագիրը:
Իհարկե, փաստ չէ, որ դրանից հետո նոր պահանջներ չեն դրվի սեղանին, բայց այս պահին իրենց ակնկալիքը հենց այն է, ինչ նկարագրեցի։ Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը…
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյան






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան