Նոյեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ Երևանի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ.-ն, և քաղաքացիները։ Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Բռնկված կրակի պատճառը պարզվում է։







Բաց մի թողեք
Աստղաբանից մինչև Արծրուն Հովհաննիսյան, էլ ովքեր էին Հովհաննավանքում․ Լուսանկարներ
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է. Լուսանկար
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար