Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը։
Այս անգամ հանդես կգան երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ KVart կամերային անսամբլի նվագակցությամբ և ազգային նվագարանների վարպետ և կատարող Նորայր Քարտաշյանը իր «Մենուա» ֆոլկ խմբով։
Կհնչի Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա և կոմիտասյան եղանակներ Նորայր Քարտաշյանի մշակմամբ։
«Կոմիտաս’ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային, երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև Վարդապետի երաժշտության բազմաբնույթ մեկնությունները և գրական ժառանգությունը։
Բաց մի թողեք
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում. համերգաշարի մեկնարկը՝ Երևանում
Հայկական «Վերելք» թատրոնը ներկայացնելու է «Թմկաբերդի առումը». Լուսանկար