Իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կան ձերբակալվածներ։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում կատարված գործողություններից հետո ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ կա 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են:
«Այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող փոխանցել՝ նախաքննության գաղտնիությունից և շահերից ելնելով»,- հավելեց նա:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն անդրադարձել է թաղապետարանի պաշտոնյաների ձերբակալմանը:
«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
Ըստ այդմ՝ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։
Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»- գրել է նա:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ «սալյարկայի գործը» նորից դատարանում է` իմպիչմենթի ֆոնին
Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ և իրականացվում է նախաքննություն
65-ամյա տանտերը պատշգամբում դանակnվ հարվածներ է հասցրել իր փեսային․ ինչ է հայտնի