«Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար:
«Հրապարակը» գրում է․ Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետեւից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»:
Մեկով քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը եւ այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մի խումբ ՔՊ-ականներ։
Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին եւ նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին․ մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որեւէ մեկի նկատմամբ եւ վարչությանը չէր փոխանցել։






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ