Goal հայտնի սպորտային պարբերականը հրապարակել է 21-րդ դարի 25 լավագույն դարպասապահների վարկանիշային ցանկը։
Ցուցակը գլխավորել է լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով երկար տարիներ եղել է Իտալիայի հավաքականի եւ թուրինյան «Յուվենտուսի» դարպասապահը։ Երկրորդ տեղում Մանուել Նոյերն է, ով համարվում է ներկայիս լավագույն դարպասապահներից մեկը։
Նրա շնորհիվ նաեւ Գերմանիան 2014 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն։ Եռյակը փակում է Իկեր Կասիլյասը՝ Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդը։ Հնգյակում են նաեւ՝ Պետր Չեխը, Տիբո Կուրտուան։ Ամենավերջին՝ 25-րդ տեղում բրազիլացի դարպասապահ Դիդան է։
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը