Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1973 թ․), Mercedes-Benz (վարորդ՝ Ն. Ս., ծնված 2003 թ․) և Volkswagen (վարորդ՝ Տ. Վ., ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Volkswagen մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն մինչ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքի դադարելը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա