«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 22։00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և կեղծիք կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը