Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։
MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։
Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց ինքը՝ Սարգիս Հովհաննիսյանը։
Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։
Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ աները, և ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին՝ ճշտելու, թե ահազանգ ստացե՞լ են, արդյոք, այս միջադեպով, և ՆԳՆ-ից հաստատեցին, որ Երևանի ՋԷԿ-ից այդպիսի ահազանգ եղել է․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։
Վահե Մակարյան






Բաց մի թողեք
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն
Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը, մյուսներն ազատ են, Սրբազանները կալանավորված