ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը, ՔՊ-ից դուրս գալու որոշում է կայացրել։
Օրեր առաջ Խոջումյանին և Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանին ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով։
Կարեն Սարուխանյանի քեռու որդի Վարուժան Խոջումյանը ֆեյսբուքում է հայտնել, որ դուրս է գալիս ՔՊ-ից, նշել է, թե չի ուզում, որ Կարեն Սարուխանյանի վարկանիշն իր պատճառով անկում ապրի։
Սարուխանյանի՝ արդեն նախկին ՔՊ-ական ազգականի գրառումը՝ ստորև․
«Հարգելի՛ գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ անդամներ,
հաշվի առնելով վերջին օրերի իրադարձություններն, ինչպես նաև որոշ լրատվականների բարձրացրած աղմուկն իմ անձի շուրջ, որոշում եմ կայացրել սեփական դիմումիս համաձայն դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի կազմից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Կայացրել եմ նման որոշում, քանի որ չեմ ուզում իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձինք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»։
Բաց մի թողեք
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել