22/11/2024

Հրդեհ Երևանում․ մի քանի տներ փրկվել են կրակի ճիրաններից

Նոյեմբերի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոսկանյան փողոցի թիվ 109 տանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները և հենց նրանց ու հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ է կանխվել կրակի տարածումը։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բնակիչները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ գազի ոչ մի խնդիր տունը չի ունեցել։

Ժամանել է նաև տարածքի էլեկտրացանցի պատասխանատուն։

Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է տանտիրոջ ինքնությունը։