2018 թվականի ամառն էր: Կառավարության շենքի միջանցքում հանդիպեցի այն ժամանակ գյուղատնտեսության նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանին: Ասաց. « Խորհրդի կարիք ունեմ»: Ասացի, որ սիրով կօգնեմ, ինչն է խնդիրը: Ասաց, որ երեխան պետք է դպրոց գնա: «Մի խորհուրդ տուր, ու՞ր տանեմ: Որտեղ նայում եմ պրոբլեմ կա»:
Ապշել էի: Այս մարդիկ տասնամյակներով եղել էին կրթության պատասխանատու, 2018-ին իմ պաշտոնում փոխարինել էի դաշնակցական Լևոն Մկրտչյանին: Ու այ քեզ բան, դաշնակցական ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, իրենց բնորոշմամբ, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում:
Խաչատրյանին ասացի, որ որպես նախարար ես նույնիսկ իմ հարազատներին խորհուրդ չեմ տալիս որևէ դպրոց, որովհետև իրավունք չունեմ խտրականության: Ասացի, որ տարրական դասարաններում կրթական ծրագիրը հիմնականում լավն է, ինչի մասին խոսել էի արդեն, խորհուրդ տվեցի՝ ինքը որոշում կայացնի:
Այսօր դաշնակցական ընկեր Արթուր Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ մեջբերում եմ. «Դուք կրթական համակարգը այլանդակել եք, էդ ա պատկերը»:
Հ.Գ. Միանշանակ համոզված եմ, որ կրթական բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են տարվում, արդյունքների համար ժամանակ է պետք: Դա ես չեմ ասում, համաշխարհային փորձն է ասում:
Բաց մի թողեք
Հալեպը և այլ սիրիական տարածքներ կլինեն Թուրքիայի կազմում․ Մերձավոր Արևելքը կվերափոխվի
Քաղաքական դաշտի թարմացման և դարի ընձեռած հնարավորությունների մասին. Արշակ Սադոյան
«Եթե Հայաստանը նույնիսկ պսևդո ժողովրդավարական, խորհրդարանական պետություն լիներ, մի քանի վարչապետ արդեն փոխած պիտի լինեինք»․ Օսկանյան