Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում:
«Հրապարակը» գրում է․ Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում:
Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից:
Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան:
Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն:







Բաց մի թողեք
Բյուջեից 207 մլն դրամ ստացած ՀԿ-ի ղեկավարը 2019-ին Փաշինյանի քայլարշավի ու փողոցային շարժման մասին գիրք է գրել․ Լուսանկար
Իսկ դուք՝ իշխանականներդ սուրբ եք, եթե ձեզ էլ դիտարկենք ․․․ Լուսանկար
Փաշինյանը եվրաիմիտատոր է․ Տիգրան Խզմալյան