Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։
«Հրապարակը» գրում է․ Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սեւեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։
Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին․ սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը, որի ընթացքում ՔՊ-ականները, սովորույթի համաձայն, այն վերածեցին նախկինների դեմ ատելության խոսքի շքերթի, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ ու կասկածելի մտքերը շաղ տվեց` «պատմական Հայաստանի», Անկախության հռչակագրի եւ այլ թեմաներով։
Բաց մի թողեք
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար
Նարեկ Զեյնալյանը կնշանակվի Առողջապահության նախարար․ Լուսանկար
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են