27/12/2024

ՄԻՊ-ը կտեղափոխվի նոր հասցե

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկայում կգործի նոր՝ Մոսկովյան 5 հասցեում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ գտնվող քառահարկ վարչական շենքում։

Մարդու իրավունքների պաշտպանը բացատրել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար, օրինակ, 24 մ² տարածքով աշխատասենյակում աշխատում է 5 մարդ։

«Պաշտպանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թիվը 98 է։ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքում այժմ փաստացի 70 աշխատող կա, իսկ 18 հաստիք դեռևս թափուր է, և առկա է համալրման անհրաժեշտություն։ Մինչդեռ, աշխատակազմի վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու համար»,- նշվում է հիմնավորումներում։