Գյումրիի մեր աղբյուրները մեզ բացատրեցին, թե ինչ է կատարվել երեկ հանրապետության երկրորդ քաղաքում և ինչու են Սամվել Բալասանյանի որդու` Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցն անսպասելիորեն փոխել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Բանն այն է, որ ճնշումների ազդեցության տակ հրաժարական են տվել և Գյումրիի քաղաքապետը և ողջ թիմը: Իսկ միակ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որին օրենքով կարող էին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, հետապնդվում է և գտնվում է տնային կալանքի մեջ, այսինքն նրան իրավունք չունեն ԺՊ նշանակել: Իսկ քաղաքը կառավարել` աշխատավարձ տալ, աղբահանություն և այլ խնդիրներ լուծել կարող է միայն քաղաքապետի ԺՊ-ն: Միայն նա կարող է հայտարարել և կազմակերպել ՏԻՄ ընտրությունների մասին:
Վերջին օրերին, երբ տգետ ՔՊ-ականները հանկարծ հասկացել են սա, արդեն ուշ է եղել` քաղաքը մնացել է անգլուխ և իրավական լուծում, ըստ էության, չկա: Ելքեր փնտրելու ճանապարհին որոշել են իրենց որոշումից` փոխքաղաքապետի նկատմամբ տնային կալանքից հրաժարվեն: Վերջինս վերադառնա քաղաքապետարան, նշանակվի Գյումրիի քաղաքապետի ԺՊ և իրականացնի ՔՊ- ի ծրագիրը` հրամաններ տա, ընտրություններ հայտարարի և այլն: Սակայն Սուրեն Ջանոյանը, ի պատիվ իրեն, հրաժարվել է` ասելով, որ հենց վերականգնեն իրեն, դիմում է գրելու հրաժարականի, ՔՊ-ի նենգ ծրագիրը չի կատարելու: Եվ Նիկոլ Փաշինյանն ու իր իրավապահները գործի են դրել փորձված մեթոդը` Խաչատուր Բալասանյանին կալանավորել են, որ Սամվել Բալասանյանը ճնշում գործադրի, համոզի, խնդրի Ջանոյանին` համաձայնել և իշխանության ծրագիրն իրականացնել: Առաջիկա օրերին կերևա` կկարողանա՞ն կոտրել Բալասանյանին ու Ջանոյանին և «լուծել» Գյումրիի ճգնաժամը:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան