Իշխանափոխությունից 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը սափրեց մորուքը, ինչը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ: Տեսակետ կար, թե նա փոխում է արտաքին քաղաքական կուրսը` դեպի Ռուսաստան, ինչին նպաստել են ԱՄՆ-ի եւ Վրաստանի ընտրությունների արդյունքները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ընդունված չեն մորուքավոր քաղաքական գործիչները:
Հրապարակ թերթը գրել է․ Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վստահեցնում է, որ սափրված լինելն ավելի շատ Արեւմուտքին է բնորոշ, քան Ռուսաստանին: Նա հռետորական հարց է հնչեցնում. «Իսկ եթե Ռուսաստանում մորուքավոր քաղաքական գործիչներին չեն ընդունում, ապա ի՞նչ գործ ուներ այնտեղ «Համասի» պատվիրակությունը:
«Համաս» տեռորիստական պատվիրակությունը մետրանոց մորուք ունի, բայց նույն ռուսները նրանց փառքով ու պատվով ընդունեցին: Կամ՝ եթե չեն ընդունում մորուք, ապա ինչո՞ւ էր ողջ սովետը գլխի վրա Ֆիդել Կաստրո պահում:
Այս բոլոր փաստերի համադրմամբ կարող ենք արձանագրել, որ այն փաստարկը, թե ռուսների համար է վարչապետը սափրվել, չի աշխատում: Եվրոպական աշխարհի քաղաքական գործիչները սափրված են, սափրված լինելը շատ ավելի մոտ է եվրոպական մշակույթին, այլ ոչ թե՝ ռուսական: Փաշինյանը մտածված սափրվել է, որ բոլորն այդ մասին խոսեն, լրատվամիջոցները գրեն այդ մասին: Նրանք մտածված` տեղեկատվության թիրախը Տանզանիայից տեղափոխում են Փաշինյանի լոգարան:
Այն դեպքում, երբ սեղանին դրված է նոյեմբերի 9-ի պայմանագիրը, բանակցային գործընթացը: Փաշինյանը մի կես բերան ասում է, որ մոտ է «խաղաղության պայմանագրին», շուտով այն ստորագրվելու է, հասել է բանակցության բուն նպատակներին: Որպեսզի հանրությունն այս հարցի պատասխանները չպահանջի, նա ասպարեզ է նետում նման անմիտ իրադարձություններ: Վիզուալ առիթներ են ստեղծում` մորուք կար, հիմա չկա, ֆլեշմոբեր են կազմակերպում, հանդիպումներ, Տանզանիա են մեկնում` նկարներ հրապարակում նոյեմբերի 9-ին:
Այդ իրադարձությունները Հայաստանի համար, մեղմ ասած, բախտորոշ չեն, ի դեպ, քանի որ ռուսներին հիշեցինք մի ռուսական ասացվածք ասեմ․ «Կերած ձվի կճեպն էլ չարժեն» այդ իրադարձությունները, դրանք անկարեւոր հարցեր են:
Հատուկ մեդիաքաղաքականություն են վարում: Տվյալ մեդիախորհրդատվությունը հաստատապես հայեր չեն անում: Հոգեբանական փիառի մեջ երկու երկիր է մասնագիտացված` Ռուսաստան եւ Թուրքիա: Այդ բնագավառում այս 2 երկրները հրաշալի աշխատում են։ Այնպես որ, սա հատուկ մշակված, գեղեցիկ քաղաքականություն է:
Գլխարկները դրեցին, հեծանիվները քշեցին, հաջողակ տղամարդկանց հետ հանդիպեցին, Տանզանիայից նկարներ հրապարակեցին, ռեսուրսները սպառվեցին` մնաց սափրվելը: Իսկ մեսիջն այն է, որ ոչ ոք չմտածի` ինչ է դրված բանակցային սեղանին: Այնպես են անում, որ աղմուկ չբարձրանա այդ կարեւոր հարցերի շուրջ, արդյունքում մենք մանրանում ենք իրենց պատճառով, ընկել ենք այդ թունավոր շրջապտույտի մեջ:
Անդունդի եզրին գտնվող պետություն ենք, որը քննարկում է իշխանական թատերական ներկայացումները, մեկ-մեկ էլ` ընդդիմության: Մի թատերական ներկայացումից անցնում ենք մյուսին, բայց ոչ մի հարց այդպես էլ չի ստանում լուծում, եւ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք փնտրում հարցերի լուծման տարբերակները»:
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան