ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է երկրի մի բնակչի, ով կասկածվում է Տեխասի Հյուսթոն քաղաքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ ձերբակալվածը 28-ամյա Անաս Սաիդն է, որը մեղադրվում է նաև հրեաների և Իսրայելի հետ կապված կայքերի վրա հարձակումներ ծրագրելու մեջ և նույնիսկ ցանկություն է հայտնել «հարձակվել այն մարդկանց վրա, որոնց նա ընկալում էր որպես Իսրայելի կողմնակիցներ»:
Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ մտադվել էր ահաբեկչություն իրականացնել «2001 թվականի սեպտեմբերի 11-ի ոճով»։
Միաժամանակ Սաիդն ունեցել է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հարձակումն իրականացնելու համար։
Հետախուզական ծառայությունը պարզել է նաեւ, որ երիտասարդն իր բնակարանն է առաջարկել որպես ապաստան ԴԱԻՇ-ի անդամների համար։
Ավելին, նա փորձել է քարոզել խմբավորման գաղափարները հասարակության մեջ և ուսումնասիրել է Հյուսթոնում ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունը:






Բաց մի թողեք
Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները
ԱՄՆ-ն գաղտնի մշակում է Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր
Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են