Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը դադարեցվել է արտառոց միջադեպի պատճառով:
Թբիլիսիում հանդիպման ժամանակ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
Ընդդիմադիրն իր ժեստն անվանել է ընտրակեղծիքների խորհրդանիշ, հայտնել են վրացական լրատվամիջոցները։ Կիրթաձեին անմիջապես դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար