Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 8 հասցեում գոծող «202°F» բացօթյա սրճարանում աթոռներ են այրվում։
Պարզվել է, որ տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է արտահոսած գազը, ինչից վնասվել են սրճարանի աթոռներ և սեղաններ, 1 աշխատակից դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Հրդեհը մարվել է։
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը:
Բաց մի թողեք
Մահացել է Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը
Ինչ է սպասվում դատավորներին․ ԲԴԽ-ն որոշում է կայացրել․ Լուսանկար
Արտակարգ իրավիճակ, տղամարդը «Հյուսիս-հարավ» ճանապարհին քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել. Լուսանկար