Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է հրաժարական տվել: Խոսքը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասին է:
Տեղեկությունը հաստատեցին կառավարության մեր աղբուրները: Մասնավորապես, մեզ ասացին, որ Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Նույն աղբյուրները նշեցին՝ պաշտոնանկությունները կառավարությունում շարունակվելու են:
Մեզ ասացին` պատճառը կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի զայրույթն ու դժգոհությունն է, որից հետո սպասվում էին պաշտոնանկություններ: Այսօր Փաշինյանը կանչել է նրանց իր մոտ և կոշտ զրույց ունեցել, որից հետո նշյալ պաշտոնյաները ազատման դիմումներ են գրել:
Մեր տեղեկություններով` Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:
Մեզ չհաջողվեց լուրը ճշտել վերջինիս խոսնակից: Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնանկ է արել կառավարության մի շարք անդամների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:
Տեղեկությունը հաստատեցին կառավարության մեր աղբուրները: Մեզ ասացին, որ Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:





Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից