ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանի տարածքը, նման տեղեկություն է հրապարակել ԱՊԱ-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հայտնի է, որ կոնգրեսականը Բաքու էր ժամանել COP29-ին մասնակցելու համար, սակայն նրա այցը հիստերիայով են ընդունել մի շարք ակտիվիստներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Նրանք երկու օր շարունակ հետապնդել և ահաբեկել են ամերիկացի կոնգրեսականին՝ թե՛ Բաքվի օդանավակայան ժամանելիս, թե՛ նրա իջևանած հյուրանոցում, թե՛ այլուր՝ պնդելով, թե «նա սպասարկում է հայկական լոբբինգի շահերը և պարբերաբար զրպարտում, վիրավորում է ադրբեջանցիներին, որի համար պարտավոր է ներողություն խնդրել և լքել Բաքուն»:
Կոնգրեսականը կարողացել է հյուրանոց մտնել միայն իր անվտանգության աշխատակիցների եւ տեղի իրավապահների օգնությամբ եւ չեղարկել է բոլոր հանդիպումները։
Ի վերջո հայ ժողովրդի արդարամիտ բարեկամն Ադրբեջանի հանրային, իրականում՝ քաղաքական հանրույթի գեներացրած ահաբեկությունների ու սպառնալիքների պատճառով հատուկ չվերթով լքել է Բաքուն:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները