Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն անակնկալ չեն եղել։
Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը. «Ուրբաթ օրը կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ դժգոհ է ուժային կառույցներից ու որոշումներ է կայացնելու: Հայաստանում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները նոր չեն, բազմիցս խոսել ենք այս թեմայով։ Հայաստանում մարդիկ ունեն արդարության պահանջ ու մենք չափազանց կարևորում ենք դա: Նիկոլ Փաշինյանին ու կառավարող ուժին ընտրել է Հայաստանի ժողովուրդը, առաջիկա խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդն իր գնահատականը կտա բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ նաև մեզ»:
Չենք կարող ասել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ոչ, չեք կարող, կարող եք արձանագրել, որ հեղափոխությունը շարունակում է իր ընթացքը, ինչպես շարունակում էր սրանից առաջ ու կշարունակի սրանից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:






Բաց մի թողեք
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան
Կարլսոնը՝ Կարապետյանին․ Փաշինյանը թվում է՝ մտադրված է քանդում եկեղեցին
Ռուսաստանում համարում էին, եթե ես վայր դնեմ պաշտոնը, այն կզբաղեցնի ռուսամետ գործիչ Կարեն Կարապետյանը․ Սարգսյան