Գնել Սանոսյանի պաշտոնանկության տեղեկությունը հաստատվելուն պես վաղ առավոտյան աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ նրա խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Մելքոնյանը նախկինում եղել է Վարդենիսի քաղաքապետը։ Ազատման դիմումի մասին լուրը Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց։ Նկատենք, որ հայեցողական պաշտոններում աշխատող անձինք խորհրդականներ, օգնականներ, խոսնակներ, որպես կանոն, հեռանում են առաջին դեմքի հետ, այնպես որ մյուս գերատեսչություններում էլ այս օրերին մեծ թվով ազատվողներ կլինեն:






Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար
Ուշագրավ բացահայտում․ Պեսկովի նախապապը Բաքվի 26 կոմիսարներից է եղել
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 մեքենա. կան զոհ և 2 վիրավոր․ Լուսանկարներ