Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Դեսպան Մկրտչյանը կարևորեց մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվեցին մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։
Տիկին Մենդոնին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և նշեց, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։ Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորեց նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։ Անդրադարձ եղավ առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։ Նախարար Մենդոնին ընդգծեց մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում:
Բաց մի թողեք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը
Թույլ չտալ, որ հանրության պառակտող քաղաքացի Փաշինյանի վարքը հասնի նպատակին․ «Ակն ընդ ական»
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար