ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:
«Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։
Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։
Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում.
2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։
Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,- ասված է նրա գրառման մեջ։
Բաց մի թողեք
Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել
Նոր տեղեկություն՝ Սրբազաններից մեկի ինֆարկտ ստանալու վերաբերյալ
Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակելը ծանր կնստի հայ պատանդների վրա