Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի նոր սակագների փոփոխման դեմ նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն:
Նշենք, որ արդեն երկու շաբաթ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն է անփոփոխ թողնել մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն այս նախաձեռնությունը մուտք է արել քաղաքապետարան, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Եթե նախարարությունը եզրակացություն տա, որ նախաձեռնությունը հակասություններ չունի օրենքի հետ, ապա, ըստ ընթացակարգի, այն կմտնի ավագանու նիստերի օրակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ավագանու՝ դեկտեմբերին սպասվող տարեվերջյան նիստին այն արդեն կմտնի օրակարգ:
Ի դեպ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները դիտարկում են այդ օրը նիստին հրավիրել նաեւ Հայկ Մարությանին, սակայն ավագանու նիստերի օրերին Երևանի քաղաքապետարանում կողմնակի անձանց մուտքն արգելվում է»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար