Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղից է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։ Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։






Բաց մի թողեք
Ադրբեջանը «շահագրգռված է» արագացնել «Թրամփի երթուղու» աշխատանքները
Մի ընտանիքի առեղծվածային մահվան պատմություն․ Լուսանկար
Բաքվում նորից հիշել են Զանգեզուրի միջանցքի մասին