Անկարան օդային տարածք չի տրամադրել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ COP-29-ի մասնակցության նպատակով Բաքու այցի համար։
Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝նշելով, որ Անկարան ստիպված է եղել այդ քայլին գնալ:
«Ինչպես գիտեք, մենք ամբողջությամբ խզել ենք առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ։ Ինչ վերաբերում է Իսրայելի նախագահի՝ COP-29 գագաթնաժողովին Ադրբեջան այցին, մենք թույլ չենք տվել նրան օգտագործել մեր օդային տարածքը։ Կան այլ երթուղիներ, և նա այնտեղ հասնելու այլ տարբերակներ ունի:
Չգիտեմ, ի վերջո նրանք տեղում են, թե ոչ։ Բայց Թուրքիան պարտավոր է ցույց տալ իր դիրքորոշումը մի շարք հարցերում, և մենք դա կանենք»,- ասել է Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բաց մի թողեք
Թբիլիսիում բողոքի ցույցերի հինգերորդ օրն է
ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն առաջարկել է Ուկրաինային «ժամանակավորապես զիջել» տարածքները․ մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել հարազատ որդուն․ Լուսանկար