Նոյեմբերի 20-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով Արթուր Խ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գերասիմ Ա.-ն և 21-ամյա Արամ Խ.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Նշվում է, որ վարորդն ու ուղևորները Ռուսաստանի Դաշնությունից էին վերադարձել Հայաստան:
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետում։
Փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին․ Լուսանկար