Այսօր՝ նոյեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 1-ին բաժնի պետի և օրվա պատասխանատու, հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:
Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի վայրից դին պատգարակով մոտեցրել են դիատարին:
Բաց մի թողեք
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան. Լուսանկար
Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել․ Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վիրավորներ կան․ Լուսանկար