Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել