Հաշվի առնելով բռնի տեղահանումից ի վեր ԼՂ-ից տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը՝ առաջարկում ենք 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախ խմբերին:
Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ նախկինում գործում էր «40+10 հազար» աջակցության ծրագիրը, որը պետք է գործեր մինչև 2024 թվականի դեկտեմբերը:
«Այսպիսով, 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ: Այս ամիսների ընթացքում՝ մինչև մարտ, ըստ էության, շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024-ին, այստեղ շատ փոփոխություն չի լինի, սակայն 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ, մենք առաջարկում ենք սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ՝ միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերից հետևյալ անձանց. մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց:
Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակենք նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով»,- ասաց նախարարը:
Բաց մի թողեք
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան
Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար
Շանգրիլա խաղատան դիմաց մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է